Ուժեղացված ծառայություն Երևանում. բերման է ենթարկվել 40 անձ

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 9 դեպք։
Sputnik
Սեպտեմբերի 28-ի երեկոյան ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 40, բերվել՝ 5 անձ, որոնցից 2-ի նկատմամաբ իրականացվել է վարչական վարույթ։
«Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ»,–գրված է հաղորդագրության մեջ»։
Վանաձորում վարորդը հայհոյել է և կոտրել ոստիկանության ավագ տեսուչի մատնեմատը
Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 9 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոինի ու մեթամֆետամինի նմանվող Հայտնաբերվել են նաև կորած համարանիշեր։
Ուժեղացված ծառայության ընթացքում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել 10-ից ավելի ժամանցի վայրեր։