Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում պատմել է թատրոնի վերջին բարեփոխումների, վերանորոգման, ստեղծագործական և ադմինիստրատիվ մարտահրավերների, ավանդույթների և ժամանակակից միտումների համադրման մասին:
«Վերանորոգումից հետո սիրով սպասում ենք հանդիսատեսին: Թե վաղուց չեք եղել Երգի պետական թատրոնում, ճիշտ ժամանակն է»,– ասում է նա։
Սարգսյանը խոսել է նաև վերջին ժամանակաշրջանում նախաձեռնած մի շարք շրջագայությունների մասին։