Ռուս խաղաղապահներն Արցախում մշակել են սադրանքների կանխման հմտություններ

Ռուս խաղաղապահները ԼՂ 27 դիտակետերում անցկացրել են պաշտպանության պլանային համալիր վարժանք . Արխիվային լուսանկար
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում խաղաղապահներն անցկացրել են համալիր վարժանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները համալիր վարժանք են անցկացրել հնարավոր խախտումների կանխման և դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ:
«Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են համալիր վարժանք՝ հնարավոր խախտումների կանխման և «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման և դիտակետերի վրա հարձակման հետ մղման խնդիրները», - նշված է հաղորդագրության մեջ:
Արցախում ռուս խաղաղապահներն ԱԹՍ–ի օգնությամբ հետազոտել են տեղանքը
Վարժանքի ժամանակ ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակում դուրս են եկել տեղակայման վայրից, պաշտպանական դիրք են գրավել նախապես սարքավորված վայրերում: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել զրահամեքենաներով հերթապահ ստորաբաժանումները։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: