Հարկային օրենսգիրքը փոխվում է, online տաքսիները մնում են հարկման դաշտից դուրս

Կառավարության ներկայացրած նախագիծը, Բադասյանի մեկնաբանմամբ, չի վերաբերելու նաև համացանցով կատարվող նյութական գնումներին, արտերկրից դեպի Հայաստան տարբեր ապրանքների առաքումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում աշխատող օնլայն տաքսի ծառայությունները Հարկային օրենսգրքի հերթական փոփոխությունից հետո ևս հարկման դաշտ չեն մտնի։
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած լրացումները ներկայացնելիս, նման տեսակետ հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կառավարության խորամանկությունը. ինչի՞ հաշվին են Հայաստանում աճել հարկային եկամուտները
«Այս օրենքի կարգավորման հետ տաքսի ծառայությունները, նախնական դիտարկումներով, որևէ կապ չունեն»,– ասաց Բադասյանը` արձագանքելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանի այն մտավախությանը, թե առաջարկվող փոփոխությունը կարող է էլ ավելի բարձրացնել օնլայն տաքսիների առանց այդ էլ բարձր սակագները։
Նա նշեց, որ օրենքը վերաբերելու է բացառապես համացանցով մատուցվող ոչ նյութական ծառայություններին, օրինակ` Էլէկտրոնային գրքեր կամ տարբեր համակարգչային ծրագրեր գնելուն, համացանցում վճարովի ֆիլմեր դիտելուն ու երգեր լսելուն։
Հարկային տեսուչները 1.5 մլն դրամի կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար
Առաջարկվող նախագիծը, Բադասյանի մեկնաբանմամբ, չի վերաբերելու նաև համացանցով կատարվող նյութական գնումներին, արտերկրից դեպի Հայաստան տարբեր ապրանքների առաքումներին և այլն։ Նրա խոսքով, այս ոլորտը ենթակա է այլ կարգավորումների։
Քննարկման արդյունքում հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացված տեսքով ԱԺ լիագումար նիստի օրակարգում ներառելու առաջարկին։