ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարությունը հերքում է այն լուրերը, թե իբր երգիչ Հայկոն կորոնավիրուսի պատվաստանյութի հետևանքով է մահացել։ Նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում է հայտնում այդ մասին։
«Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կյանքի 48–րդ տարում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է։