Գնել Սանոսյանը բնակարանի գնման վկայականներ է հանձնել Ադրբեջանից բռնագաղթած 12 ընտանիքի

Բնակարաններով ապահովման ծրագրի երեք փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ ներգրավվել է 453 շահառու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր բնակարանի գնման վկայականներ է հանձնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ–ը` հավելելով, որ ծրագիրն իրականացվում է 2019 թվականին կառավարության ընդունված որոշման հիման վրա:
«Այս տարի պետբյուջեով 2 մլրդ դրամ է հատկացվել ծրագրի երրորդ փուլի իրականացման համար, Շենգավիթ վարչական շրջանի՝ Ադրբեջանից բռնագաղթած կարիքավոր ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու նպատակով։ Սրանով կլուծվի Շենգավիթում բնակվող շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը, և ավարտին կհասցվի Երևանում ծրագրի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող, Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդրին։ Ծրագրի երկրորդ փուլով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։
Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է
Ծրագրի երեք փուլի շրջանակում ընդհանուր առմամբ ներգրավվել է 453 շահառու:
Հիփոթեքի տոկոսների վերադարձի կասեցումը չի տարածվի մինչև 2022թ.-ի շինթույլտվությունների վրա
Բնակարան գտած և գնման գործընթացի համար դիմած ընտանիքների թիվն այս պահին կազմում է 155: ԲԳՎ-ների միջոցով տրամադրված գումարի չափը բոլոր երեք փուլերի արդյունքներով ներկայում կազմում է ավելի քան 3.3 մլրդ դրամ:
Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար նոր բնակավայր է կառուցվում Ասկերանում