«Բարև». Կապառոսը յուրահատուկ ձևով է հրապարակել Հայաստանի հավաքական հրավիրվածների ցուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը դուրս է եկել «բեմ» ու ֆուտբոլիստների «ներկայությամբ» կարդացել նրանց անունները։
Sputnik
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը յուրահատուկ ձևով է հրապարակել այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պատրաստվելու են Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակած տեսագրությունում Կապառոսը կանգնում է լույսի տակ, հայերեն բարևում ու սկսում է ընթերցել ֆուտբոլիստների անունները։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը հոկտեմբերի 2-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Մեր թիմն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հնարավոր է` Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվի Լա Լիգա. Կապառոս
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։
«Ալաշկերտի» նախկին մարզիչը կանանց թիմ է վերադառնում