Արոնյանը Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլում կմրցի ադրբեջանցի Ռաջաբովի հետ

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի չորրորդ տուրում համոզիչ՝ 3: 1 հաշվով հաղթանակ է տարել Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի նկատմամբ:
Չորս տուրից հետո Արոնյանը 15 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը հավաքել է 23,5 միավոր, երկրորդ տեղում է ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոն, որն ունի 19,5 միավոր:
Շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը պարտվել է Հնդկաստանին, հաղթել՝ Իսպանիային
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում կխաղան չորս արագ պարտիաներից բաղկացած խաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է թայ–բրեյքում։
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):
Հայաստանի և Ադրբեջանի շախմատի կանանց հավաքականները ոչ ոքի խաղացին
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: