Վառելիքի ճգնաժամի ֆոնին Լոնդոնում մոբիլիզացնում են բանակը

Մեծ Բրիտանիան հավանություն է տվել "Էսկալին" գործողությանը՝ զինվորականներին բերելով բարձր պատրաստվածության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Բրիտանական իշխանությունները վառելիքի ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում զինվորականներին բարձր պատրաստվածության են բերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Times-նը ավելի վաղ գրել էր, որ հնարավոր է` բրիտանացի զինվորականներին ներգրավեն որպես վառելիքի բեռնատարների վարորդներ՝ երկրում վարորդների սակավության հետ կապված խնդիրների պատճառով, ինչը արդեն հանգեցրել է գազալցակայաններում վառելիքի մատակարարման ընդհատումների: Ծրագիրը կոչվում է «Էսկալին» և ուժի մեջ կմտնի միայն իրավիճակի էական վատթարացման դեպքում:
Բրիտանիան բեռնատարների վարորդների և վառելիքի պակասի պատճառով վերջին մի քանի ամիսներին բախվել է սննդի մատակարարման շղթայի խափանումների: Դա հանգեցրել է որոշ գազալցակայանների փակման: Երկրի բնակիչները խուճապահար սկսել են բենզին գնել, չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրներ չկան:
Եվրոպան «ցուրտ արտահանելու» մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին
Շաբաթ օրը կառավարությունն ընդունել է երկրում աշխատուժի պակասի դեմ պայքարի միջոցառումների փաթեթ` ներառյալ բեռնատարների վարորդներին 5000 կարճաժամկետ վիզա տրամադրելը: Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության դեպարտամենտը կիրակի որոշել է նավթարդյունաբերությունը ժամանակավորապես դուրս մղել մրցակցության մասին օրենքից գազալցակայաններին վառելիքի մատակարարման խափանումները նվազագույնի հասցնելու համար:
Բրիտանիայի խոշորագույն նավթային ընկերությունները հայտարարել են, որ երկիրն ունի վառելիքի բավարար պաշարներ, և դրա պահանջարկը մի քանի օրից կվերադառնա նորմալ մակարդակի:
Փոթորկային պահանջ. ԱՄՆ–ն ռուսական նավթ է գնում