Շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը պարտվել է Հնդկաստանին, հաղթել՝ Իսպանիային

Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ամենաուժեղ թիմերը ՝ բաժանված երկու խմբի՝ յուրաքանչյուրում 6 թիմ: 1-4-րդ տեղերը գրաված թիմերը կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆ փուլում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Շախմատի կանանց ազգային հավաքականը աշխարհի թիմային առաջնությունում գրանցեց մեկ պարտություն և մեկ հաղթանակ: Երրորդ տուրում հայ շախմատիստուհիները նվազագույն ՝ 1,5: 2,5 հաշվով պարտվեցին Հնդկաստանի ընտրանուն։ Այս խաղում միակ հաղթանակը տարել է Լիլիթ Մկրտչյանը։ Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը պարտվել են, Էլինա Դանիելյանը ոչ -ոքի է խաղացել։
Իսպանիայի հավաքականին հայ շախմատիստուհիները հաղթել են 3,5: 0,5 հաշվով: Թիմին հաղթական միավորներ են բերել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը:
ՀՀ նախագահը շախմատ է խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ և նրան պարգևատրել շքանշանով
Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ամենաուժեղ թիմերը ՝ բաժանված երկու խմբի ՝ յուրաքանչյուրում 6 թիմ: 1-4-րդ տեղերը գրաված թիմերը կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆ փուլում:
Հայ շախմատիստները Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ադրբեջանի թիմերի հետ նույն խմբում են: Հավաքականի կազմում հանդես են գալիս Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: