Պերմ-Եկատերինբուրգ ճանապարհին վերգետնյա անցում է փլուզվել, զոհեր կան

Պերմ-Եկատերինբուրգ ճանապարհին վերգետնյա անցում է փլուզվել,
Նախնական տեղեկություններով` բեռնատարը չի իջեցրել թափքը և հարվածել է հետիոտնային անցմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Պերմ – Եկատերինբուրգ դաշնային մայրուղու 50–րդ կմ-ում վերգետնյա հետիոտնային անցումը փլուզվել է «Man» բեռնատարի և «Գազելի» վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պերմի ՆԳՆ Ճանապարհային երթեկության անվտանգության պետական տեսչությանը։
Պերմի պետավտոտեսչության տվյալներով՝ հետիոտնային անցումը փլուզվել է սեպտեմբերի 28-ի առավոտյան: Նախնական տեղեկություններով` բեռնատարը չի իջեցրել թափքը և հարվածել է անցմանը։
Եղվարդի մոտ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և սահել ձորակը
«Կոնստրուկցիան ընկել է «MAN»-ի և հանդիպակաց ուղղությամբ շարժվող «Գազելի» վրա։ Վթարի հանգամանքները պարզվում են", - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երկու ավտոմեքենաների վարորդներն էլ տեղում մահացել են:
Ճանապարհային ոստիկանությունն էլ հայտնում է, որ դաշնային մայրուղու այդ հատվածը երկկողմանի փակվել է։
Վանաձորում վարորդը հայհոյել է և կոտրել ոստիկանության ավագ տեսուչի մատնեմատը