«ԳՌՈՄ-2021»–ն ավարտվել է. հակաթմրանյութային ակտիվ գործողությանը մասնակցել են ԱԹՍ–ներ

«ԳՌՈՄ-2021» համատեղ հակաթմրանյութային զորավարժություն
Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում անցկացնել ՀՀ տարածքով մեկ այլ երկիր։
Sputnik
ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում այսօր կայացել է սեպտեմբերի 24-ից մեկնարկած «ԳՌՈՄ-2021» համատեղ հակաթմրանյութային գործողության ավարտական ակտիվ փուլը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում անցկացնել ՀՀ տարածքով մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջոցառումներ։ Վնասազերծում, զինաթափում և ձերբակալում են հանցավոր խմբի անդամներին։
«ԳՌՈՄ-2021» համատեղ հակաթմրանյութային զորավարժություն
Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։
Զորավարժության ավարտին աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
«ԳՌՈՄ-2021» համատեղ հակաթմրանյութային զորավարժություն
Վարժանքներին ներկա են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ։
«ԳՌՈՄ-2021» համատեղ հակաթմրանյութային զորավարժություն
«ԳՌՈՄ-2021» Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է սեպտեմբերի 24-ից 28-ը` ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։
«ԳՌՈՄ-2021» համատեղ հակաթմրանյութային զորավարժություն
Զորավարժությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության, Բելառուսի և Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։