Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է իր աշխատանքը

Գնացք. Արխիվային լուսանկար
Հայտնի է, թե որտեղից և ինչ գնով հնարավոր է ձեռք բերել տոմսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունից տեղեկացնում են, որ շուտով կրկին հնարավոր կլինի Թբիլիսի հասնել գնացքով։
«Հոկտեմբերի 2-ից Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է իր աշխատանքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Երևանից Բաթում մեկնած ուղևորներից 2-ին իջեցրել են գնացքից. ՀԿԵ–ն կրկին զգուշացնում է
Տեղեկացվում է, որ տոմսեր կարելի է ձեռք բերել նաև առցանց՝ https://www.railway.am/ կայքում:
Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:
Տոմսերի գները տատանվում են 12,2 հազար դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25,8 հազար դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:
Հայաստանը և ՀԿԵ-ն կրկին կգործարկեն Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը
ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: