Չինաստանում մեկնարկել է AirShow China 2021 ցուցահանդեսը

Ավիասալոնին կմասնակցեն նաև արևմտյան Airbus ու Boeing ընկերությունները։
Sputnik
1 / 17

Չինական ռազմաօդային ուժերի Red Falcon HOAK խմբի թռիչքը AirShow China 2021 ավիահանդեսի ժամանակ

2 / 17

Չինական J-10C կործանիչը

3 / 17

AirShow China 2021. չինական ռազմաօդային ուժերի Bayi խմբի թռիչքը

4 / 17

Չինական CH-4 անօդաչուն AirShow China 2021 ավիահանդեսում

5 / 17

AG600 հիդրոինքնաթիռի թռիչքը AirShow China 2021 ավիահանդեսի ժամանակ

6 / 17

WZ-8 անօդաչու թռչող սարքը

7 / 17

Չինական բանակի «August 1st» խմբի ինքնաթիռը

8 / 17

J-16D կործանիչը AirShow China 2021 ավիահանդեսում

9 / 17

Չինական բանակի «August 1st» խմբի ինքնաթիռները AirShow China 2021 ավիահանդեսում

10 / 17

CH-6 անօդաչուն

11 / 17

J-20 կործանիչը AirShow China 2021 ավիահանդեսում

12 / 17

Wing Loong II անօդաչու թռչող սարքը ավիահանդեսում

13 / 17

Չինական ռազմաօդային ուժերի Red Falcon HOAK խմբի օդաչուները

14 / 17

KJ-500 նոր չինական հեռահար ռադիոլոկացիոն համալիրը AirShow China-ում

15 / 17

Չինական J-10 կործանիչը Airshow China 2021 ավիահանդեսում

16 / 17

CBJ ինքնաթիռը

17 / 17

AirShow China 2021 ավիահանդեսի հյուրերը

Չինաստանի հարավային Չժուհայ քաղաքում բացվել է Airshow China 2021 միջազգային ավիացիոն-տիեզերական ցուցադրությունը։ Այն անց է կացվում 2 տարին մեկ, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով։
Ավելի քան 100 ինքնաթիռներ են գրանցվել օդում կամ ցամաքում ցուցադրվելու համար։
Աէրոտիզերական ոլորտում ինքնաբավ լինելու Չինաստանի ձգտումը ու նրա ռազմական հզորությունը առարկայական տեսք կստանա այս շաբաթ երկրի խոշորագույն ավիասրահում՝ կորոնավիրուսի համավարակի ու Արևմուտքի հետ տարաձայնությունների ֆոնին։
Պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ J-16D կործանիչի նոր տարբերակը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված J-16-ը, կցուցադրվի առաջին անգամ։
Թռչող էկրանների վրա կներկայացվեն որոշ արտադրատեսակներ, որոնք Չինաստանն ուզում է արտահանել, այդ թվում՝ AG600-ը, աշխարհի խոշորագույն երկկենցաղ ինքնաթիռը, որը նախատեսված է հրդեհների մարման ու ծովում փրկարարական աշխատանքների համար։
Ավիասալոնին կմասնակեցն նաև արևմտյան Airbus ու Boeing ընկերությունները։
Airshow China-ն անցկացվում է 1996 թվականից։