Չինացի երիտասարդը "Կոկա-կոլա" է խմել ու մահացել

Երիտասարդ չինացին մեծ քանակությամբ "Կոկա-կոլա" է խմել մի շնչով և որոշ ժամանակ անց մահացել գազերի կուտակումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. 22-ամյա չինացին 10 րոպեում 1,5 լիտր «Կոկա-կոլա» խմելուց հետո մահացել է գազերի կուտակումից։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail–ը։
Կոլայի շիշը դատարկելուց որոշ ժամանակ հետո երիտասարդը սկսել է տառապել փքվածությունից և հիվանդանոց է դիմել։ Պարզվել է, որ մինչ այդ որևէ առողջական խնդիր չունեցող պացիենտի մոտ սրտի աշխատանքի արագացում և արյան ճնշման անկում կա։ Բժիշկները գազերի կուտակման աննորմալ մակարդակ են հայտնաբերել նրա աղիքների պատերում և դռներակում, որով արյունը հասնում է լյարդին, ինչը հանգեցրել է այդ օրգանում թթվածնային քաղցի։
Մահացել է դերասանուհի Վալենտինա Պետրաչկովան
Բժիշկները դեղեր են ներարկել, սակայն երիտասարդի վիճակը շարունակել է վատթարանալ և հիվանդանոց դիմելուց 18 ժամ անց նա մահացել է։
Մահացել է "Status Quo" խմբի հիմնադիր Ալան Լանկաստերը