Արոնյանը պարտվեց Նակամուրային. 12 միավորով նա 3-րդ հորիզոնականում է

Լևոն Արոնյան
Հաջորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Champions Chess Tour» առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 3-րդ տուրում պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Խաղն ավարտվեց 1։3 հաշվով։
Այս տուրից հետո Արոնյանը 12 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը (23,5 միավոր), երկրորդ տեղում ամերիկացի Ուեսլի Սոն է (18,5 միավոր):
Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին, բայց պարտվեց «Champions Showdown» մրցաշարի հաղթողին
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում կանցկացվի չորս արագ խաղերի հանդիպում։ Հաղթողը որոշվում է թայ-բրեյքով:
Բացի Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից, մրցաշարին կմասնակցեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է:
«Վաղը մեկնում եմ և տխուր եմ այդ փաստով». Արոնյանը շուտով հանդես չի գա ՀՀ դրոշի ներքո