ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` լուծելու ԼՂ հակամարտության խնդիրները

ԱՄՆ Պետդեպ. Արխիվային լուսանկար
Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը կրկին վերսկսելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի- Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն երկխոսությունը
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հաջող ընթացքը։
Նրանք նաև հիշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերին` մարդկային կորուստների համար:
Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը:
Ադրբեջանցիները երեկվանից հրդեհներ են գցում Գեղարքունիքի ուղղությամբ․ ՄԻՊ–ն ահազանգում է
Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: