ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ զինադադարի հաստատումից հետո մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1673 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։