Մակրոնի վրա ձու հիշեցնող առարկա են նետել. տեսանյութ

Ֆրանսիայի նախագահի ուղղությամբ ձվանման առարկա նետած տղամարդուն բերման են ենթարկել։
Sputnik
Անհայտ անձը Լիոնում ցուցահանդես այցելած Էմանուել Մակրոնի ուղղությամբ ձու հիշեցնող առարկա է նետել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Eurexpo ցուցահանդես կատարած այցի ընթացքում:
«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը
Նախնական տվյալներով` Մակրոնի վրա հենց ձու են նետել։ Տեսանյութում երևում է, որ ձվանման առարկան դիպչում է Մակրոնի ուսին։
Տարօրինակ արարքի հեղինակը բերման է ենթարկվել։
Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդն ազատ է արձակվել