Դանակահարություններ են տեղի ունեցել Երևանի տարբեր գերեզմանոցներում

Շտապօգնության ավտոմեքենա
Ե՛վ Էրեբունու, և՛ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Դանակահարության դեպքեր են տեղի ունեցել երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի տարբեր գերեզմանոցներում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 01:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ "որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք" ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի: Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Մ.-ն է, ով դանակահարվել է դեռևս անհայտ անձի կողմից՝ Վարդաշենի գերեզմանոցի մոտ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նա ընդամենը ութ տարեկան էր․ 44-օրյա պատերազմի առաջին զոհի պատմությունը
Նույն օրը՝ ժամը 03:00-ին, Էրեբունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ "կտրած-ծակած վերք" ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ "Հաղթանակ" թաղամասում ընկել է: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն է, ով դեռևս անհայտ անձի կողմից դանակահարվել է "Հաղթանակ" թաղամասի գերեզմանատան մոտ:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ե՛վ Էրեբունու, և՛ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք առարկաները հայտնաբերելու ուղղությամբ: