ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Այսօր կեսգիշերին սպանություն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները ընթերակաների ներկայությամբ բացել են դուռը, որտեղ հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի:
Բնակարանի մեկ այլ սենյակում հայտնաբերվել է սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալը, որը Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն ։ Նա բերման է ենըարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նրա մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի վնասվածք:
Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ․ Քր.Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ մի քանի դանակներ, իսկ խոհանոցային մեկ դանակն էլ հայտնաբերվել է սպանվածի պարանոցի վրա:
Կասկածյալ Յուրի Մ.-ն ձերբակալվել է: