Սիրիայում գրոհայինները 15 ուսուցչի են առևանգել

Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) գրոհայինները 15 դպրոցական ուսուցչի են առևանգել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Էլ Հասաքա նահանգում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) քուրդ-արաբական խմբավորումների գրոհայինները դպրոցի 15 ուսուցչի են առևանգել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Էլ Հասաքա նահանգում, հաղորդում է Սիրիայի ազգային SANA գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին:
Պուտինը Ասադի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե որն է Սիրիայի գլխավոր խնդիրը
ՍԴՈւ-ի զինյալները ստուգիչ արշավներ են իրականացրել Կամիշլի քաղաքի մի քանի բնակելի շրջաններում և 15 դպրոցական ուսուցչի տարել են անհայտ ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե նրանք խախտել են քաղաքում սահմանված պարետային ժամը:
Ավելի վաղ քաղաքում բողոքի ցույց էր անցկացվել՝ նահանգում պետական դպրոցների փակման դեմ:
Քրդական զինված կազմավորումները ԱՄՆ զինվորականների աջակցությամբ այսօրվա դրությամբ վերահսկում են էլ Հասաքա և Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հալեպի և Դեյր-էլ-Զորի նահանգներում գտնվող որոշ բնակավայրեր: Նրանց վերահսկողության տակ են նաև Էլ Հասաքա և Կամիշլի քաղաքների թաղամասերի մեծ մասը։
Դամասկոսն Անկարայից պահանջել է հեռացնել զորքերը Սիրիայի հյուսիսային տարածքներից
Պաշտոնական Դամասկոսը չի ճանաչում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ինքնավար վարչակարգը, որը վերահսկում է Եփրատից արևելք ընկած տարածքները, և նրանց ռազմական թևը՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը: Դամասկոսը բանակցությունների մի քանի անարդյունք փուլ է անցկացրել քրդական ինքնավար վարչակազմի հետ։