Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ «Հիշատակի երթը» հասավ Եռաբլուր։ Երթը կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ, մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։ Երթը առաջնորդում էին «Հայաստան» դաշինքի առաջին դեմքերը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին ՊՆ ղեկավար, ներկայումս ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Սյունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Հակոբյանը և ՀՅԴ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենք «այս երթով ցույց են տալիս, որ չեն համակերպվում պարտության հետ, ազգը ոտքի է կանգնելու, և հերոս տղերքի գործը շարունակող լինելու է»։
Հայաստանի Հանրապետությունում ու Արցախի Հանրապետությունում վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների: