Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի սկզբին հանգստացել են Սիբիրի շրջաններից մեկում:
Կրեմլի մամուլի ծառայությունը կիրակի օրը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քաղաքական գործիչները քայլում անտառներով, բարձրանում լեռները և ձուկ որսում:
Կադրերում նախագահը Շոյգուի հետ միասին մոտորանավ է նստում, հիանում Սիբիրի լեռնային բնապատկերներով, այնուհետև նստում խարույկի մոտ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստահաղորդման եթերում ասել է, որ Պուտինի անվտանգությունը միշտ ապահովում են նրանք, «ովքեր պետք է դա անեն», նույնիսկ այն դեպքում, երբ պետության ղեկավարը արձակուրդում է։