Մահացել է "Status Quo" խմբի հիմնադիր Ալան Լանկաստերը

Չնայած ծանր հիվանդությանը ՝ Լանկաստերը մասնակցել է խմբի շրջագայություններին 2013 և 2014 թվականներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Մահացել է բրիտանական հանրահայտ Status Quo ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ և բաս կիթառահար Ալան Լանկաստերը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Երաժիշտը մահացել է Սիդնեյում 72 տարեկան հասակում: Նրա մոտ ախտորոշված էր սկլերոզ:
Status Quօ- ն հիմնադրվել է 1962 թվականին: Լանկաստերը խումբը լքել է 1985 թվականին Ավստրալիա տեղափոխվելուց հետո, իսկ 2013-2014 թվականներին նա մասնակցել է Status Quo-ի սկզբնական կազմի համերգային շրջագայությանը:
Status Quo խմբի ամենահայտնի հիթը «In The Army Now» երգն է: