ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի և Ռուսաստանի «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացեց հաշիվը «Սոչիի» հետ Պրեմիեր լիգայի խաղում: Կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ խաղի արդեն երրորդ րոպեին: Նա գեղեցիկ փոխանցում կատարեց ՝ հաղթելով պաշտպանին ու գնդակն ուղարկելով հեռավոր անկյունը:
Խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ «Կրասնոդարի»։
Սպերցյանը վերջին երեք խաղերում 2 գոլ է խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել։