Հայաստանի ու Եգիպտոսի արտգործնախարարները բարձր են գնահատել երկու ժողովուրդների կապերը

Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։
Արարատ Միրզոյանը գերիների թեմայով խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։
Հաղորդագրության համաձայն՝ երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային հարթակներում փոխգործակցության առկա բարձր մակարդակի կապակցությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին
Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Եգիպտոս համագործակցությանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը: