Հայաստանի շախմատի կանանց հավաքականը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում

Элина Даниелян
Sputnik
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Հայաստանի ընտրանին մեկնել է մրցավայր: Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի ընտրանիների հետ:
Էլինա Դանիելյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահը շախմատ է խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ և նրան պարգևատրել շքանշանով
Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 26-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մրցաշարն անցկացվելու է նոկաուտ համակարգով: