Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին

Մառա Բաղդասարյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ աքսորը պատժի գործուն ձև է։ Նա իր տեսակետը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է նաև աքսորելու պրակտիկան վերսկսելու հարցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Դա պետք է անել։ Աքսորը ծանր պատիժ է: Հիշում եք Մառա Բաղդասարյանին։ Նա խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և չէր արձագանքել տուգանքներին։ Ահա Մոսկվայից աքսորելը գործուն պատիժ կլիներ... Գնա այլ տարածաշրջան, ուզո՞ւմ ես` պալատում ապրիր...», - ասել է Ժիրինովսկին։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Պետդումայի ընտրություններում հաղթած կուսակցությունների ղեկավարների հետ։
Մառա Բաղդասարյանը շարունակում է զվարճանալ. նրան կրկին բռնացրել են ղեկի դիմաց
Հիշեցնենք` Մառա Բաղդասարյանի մասին շատ խոսվեց 2016 թվականին տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո, երբ նա "մրցավազքի" էր դուրս եկել "Gelendewagen"–ով։ 2017-ի մարտին դատարանը նրան ցմահ զրկեց վարորդական իրավունքից։
Նույն տարվա հուլիսին Մառա Բաղդասարյանին կրկին հայտնաբերեցին ղեկի դիմաց նստած և բերման ենթարկեցին։
Մրցարշավորդ Մառա Բաղդասարյանը ձերբակալվել է հարկադիր աշխատանքից խուսափելու համար