Վանաձորում վարորդը հայհոյել է և կոտրել ոստիկանության ավագ տեսուչի մատնեմատը

Վանաձոր
44-ամյա տղամարդը մեղադրվում է ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Լոռու մարզում վարորդը հայհոյել ու բռնություն է գործադրել ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ:
Պարզվել է, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վանաձորի Երևանյան խճուղով։ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձայնային ազդանշան տալով, խոչընդոտել է նրա ավտոմեքենայի ընթացքը:
Կրակոցներ` Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդի է
«Ոստիկանության ծառայողը վերջինիս դիտողություն է արել՝ ճանապարհային երթևեկության կանոները խախտելու և վթարային իրավիճակ ստեղծելու կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ «Օպելի» վարորդը սպառնացել է ոստիկանության ծառայողին, բռնություն գործադրել նրա նկատմամբ, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս մատնեմատը, քաշել պոկել է համազգեստի վերնաշապկի կոճակն ու կրծքանշանը, սեռական բնույթի հայհոյանքեր է հնչեցրել նրա և ոստիկանության ծառայողների հասցեին և դիմել փախուստի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սյունիքում կաթի գործարանի մեքենան վրաերթի է ենթարկել նույն գործարանի աշխատակցուհուն
Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վանաձոր քաղաքի 44-ամյա բնակիչ է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 2-րդ մասով:
Արցախում 35-ամյա տղամարդը 3 երեխայի է վրաերթի ենթարկել, ապա նրան կախված են գտել
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Սյունիքում Toyota RAV4–ն ընկել է 100մ խորությամբ ձորը. 59-ամյա վարորդը տեղում մահացել է