Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել խաղաղապահների նորանշանակ հրամանատարին

Министр обороны Аршак Карапетян принял генерал-лейтенанта Рустама Мурадова и новоназначенного командующего Миротворческими силами России в Карабахе генерал-лейтенанта Геннадия Анашкина (25 сентября 2021). Еревaн
Հանդիպման մասնակիցները խոսել են Արցախում խաղաղապահ առաքելության արդյունավետության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:
Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին
«ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորակազմի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար։
Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Գոհունակություն են հայտնել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ, մեկնում է ծառայության հիմնական վայր։ Հիշեցնենք, որ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: