ՀՀ իշխանությունների քայլը հարված էր ասորական համայնքի համար. Միրզոևա

Զեմֆիրա Միրզոևա
Ասորի պատգամավորը վստահ է, որ Հայաստանն առաջին քայլն արեց 100% մոնոէթնիկ պետություն դառնալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ասորիներն այլևս չեն կարող ասել, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ իրենց ազգային ինքնությունը վտանգված չէ։ Facebook-ի իր էջում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան անդրադարձել է համայնքների խոշորացման մասին օրենքի նախագծին, որը երեկ ընդունեց Ազգային ժողովը։
«Հայաստանի ներկայիս իշխանությունը, Դիմիտրով ասորական գյուղի խոշորացման վերաբերյալ որոշում կայացնելով, իր առաջին քայլը կատարեց Հայաստանը 100% մոնոէթնիկ պետություն դարձնելու համար»,- գրել է Միրզոևան։
Նա շեշտել է, որ այս որոշումը մեծ հարված է ասորական համայնքի համար։
«Այս իշխանությունը ապացուցեց, որ իրեն չի հետաքրքրում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ճակատագիրը»,- հավելել է Միրզոևան։
Համայնքների խոշորացման հիմնական բացթողումը. մասնագետը՝ հետևանքների մասին
Իրականում ի՞նչ նպատակներ են թաքցված համայնքների խոշորացման ծրագրի տակ
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։ Ըստ այդմ` Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված: Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։
300 համայնքի ղեկավարների դեմ քրգործ կա, դրա համար խոշորացման դեմ չեն բողոքում. Սաղաթելյան