Անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ "Հիդրոմետ" ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հանյտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ուսուցչի օրվա առթիվ լավագույն մանկավարժները կպարգևատրվեն 500.000–ական դրամով
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Դրայվ ու Lav Eli. Իջևանում կազմակերպվում է տարածաշրջանի ամենախոշոր ավտոմրցարշավը

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 25–ի գիշերը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +21...+23 աստիճան։