Սյունիքում կաթի գործարանի մեքենան վրաերթի է ենթարկել նույն գործարանի աշխատակցուհուն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժինն ահազանգ է ստացել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, «Ford» մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, հետիոտնի է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն է, որն աշխատում էր հարևանությամբ գործող կաթի կոմբինատում։
Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկանության գնդապետի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։
Արցախում 35-ամյա տղամարդը 3 երեխայի է վրաերթի ենթարկել, ապա նրան կախված են գտել