Տվյալները կեղծել են ու փորձել են ՌԴ-ից ՀՀ ներմուծել 6.5 տոննա հագուստ. տեսանյութ

Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցվում է։ Ներմուծված ապրանքն առգրավվել է:
Sputnik
Փորձ է արվել Ռուսաստանից Հայաստան ներմուծել 6.5 տոննա հագուստ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` օպերատիվ տվյալներ են եղել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով փորձելու են ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։
Պարզվել է, որ ՀՀ ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով:
Ռուսաստանից տոպրակներ են ներմուծել Հայաստան և փորձել են լվացքի կեղծ փոշի արտադրել. ՊԵԿ
Հիշյալ ֆիզիկական անձինք չեն հանդիսացել ներմուծված բեռի իրական շահառուներ, այլ ապրանքները փաստացի պատկանել են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների։ Փորձ է կատարվել խուսափել հարկային հսկողությունից և հարկային պարտավորությունների վճարումից:
Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներմուծված ապրանքն առգրավվել է:
Մեղրիի մաքսակետի աշխատողները կաշառք են վերցրել, երկուսը կալանավորվել են