Լևոն Արոնյանը հանդես կգա Meltwater Champions Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում

Meltwater Champions Chess Tour շախմատային օնլայն մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սեպտեմբերի 25-ից հանդես կգա Meltwater Champions Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում:
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով: Նրանք յուրաքանչյուր տուրում կխաղան արագ շախմատի չորս պարտիա (15 րոպե ՝ 10 վայրկյան բոնուսային ժամանակով)։
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին, բայց պարտվեց «Champions Showdown» մրցաշարի հաղթողին
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։
«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան
Բացի Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից, մրցաշարին կմասնակցեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: