Այսօր` սեպտեմբերի 24–ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ИЛ-76 МД ինքնաթիռը, որը բեռնված էր արցախցիների համար նախատեսված հումանիտար օգնության ապրանքներով։
Ինքնաթիռը ժամանել էր ՌԴ–ից, մարդասիրական նախաձեռնությունն իրականացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի և ռուսական «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից:
«Դոկտոր ԼիզաՆ» իր հերթին բժշկական սարքավորումներ և պարագաներ է փոխանցել Արցախի բուժհաստատությունների համար:
Արդեն վաղը` սեպտեմբերի 25–ին, հումանիտար բեռը կուղարկվի Արցախ։ Օգնության մի մասը կհատկացվի Ստեփանակերտի և այլ քաղաքների մանկատներին։