ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշվում է, որ այսօր` սեպտեմբերի 24–ին, որոնումներ չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։