ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. 71 տարեկան հասակում մահացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը:
Գասպարյանը 1974-1988 թվականներին աշխատել է Երևանի հրատարակչություններում որպես սրբագրիչ, հրատարակչական խմբագիր։ Մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը:
2006-2008 թվականներին եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։ 2010 թ. մարտի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ։
2017 թվականից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականն էր:
Համլետ Գասպարյանը 2020-ի մայիսին պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով: