Մի խումբ անձինք նռնականետ, ինքնաձիգներ ու ռազմամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Sputnik
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ, տեղեկացնում է ոստիկանության լրատվականը։
Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են եղել. ոստիկանությունը` թուրքերի բերման ենթարկելու մասին
Նշվում է, որ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արտաշատի բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տիպի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Աստղաձոր գյուղի բնակիչներից մեկը կամավոր նռնականետ ու փամփուշտներ է հանձնել ոստիկանության Մարտունու բաժին, իսկ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպք արձանագրվել է ոստիկանության Ճամբարակի բաժնում։
Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկանության գնդապետի
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։