Մահացել է դերասանուհի Վալենտինա Պետրաչկովան

Վալենտինա Պետրաչկովան առավել հայտնի է "Առաջին թռչունների տագնապները", "Կարմիր կղզի", "Բուդուլայ, որին չեն սպասում" ֆիլմերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վիտեբսկում 82 տարեկան հասակում մահացել է թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի Վալենտինա Պետրաչկովան: Այս մասին հայտնում է Բելառուսի Յակուբ Կոլասի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի կայքը։
Մահացել է հայտնի դերասանուհի Ժենյա Ավետիսյանը
Մահվան պատճառը չի նշվում։
Բելառուսի վաստակավոր արտիստ Վալենտինա Պետրաչկովան ծնվել է 1939 թվականի մայիսի 21-ին Ռուդնյա քաղաքում: 1958 - ից աշխատել է Բելառուսի Յակուբ Կոլասի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնում: 1981 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։
85 տարեկանում մահացել է ռեժիսոր և դերասան Ռոբերտ Դաունի ավագը
Վալենտինա Պետրաչկովան առավել հայտնի է «Առաջին թռչունների տագնապները» (1985), «Կարմիր կղզի» (1991), «Բուդուլայ, որին չեն սպասում» (1993) և «44-ի օգոստոսին...» (2000) ֆիլմերում խաղացած իր դերերով։