ԼՂ հակամարտությունն ու սահմանային վիճակն են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Անդրեա Վիկտորինին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հարցերը:
Անդրադարձ է արվել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:
Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձևավորման փուլում է:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել 2021 թվականի՝ արդար և ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
ԵՄ–ն փորձում է կենտրոնացումն ուղղել դեպի հարավ՝ Սյունիքի մարզ. Անդրեա Վիկտորին
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը: