Ի՞նչ սպասումներ ունի Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից

Թուրքիան չի կատարում Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Դամասկոսը պահանջում է իր տարածքից դուրս բերել թուրքական զորքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կարևոր որոշումներ է ակնկալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք բանակցություններից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բաշար Ասադը մտադիր է բանակցություններ վարել թուրքական ընդդիմության առաջնորդի հետ
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի կունենա առանձնազրույցի ձևաչափով: Էրդողանն ասել է, որ պատրաստվում է Պուտինի հետ քննարկել սիրիական Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, որտեղ այժմ տեղակայված է թուրքական զորակազմը: Ավելի վաղ Դամասկոսը Անկարայից պահանջել էր անհապաղ դուրս բերել զորքը սիրիական տարածքից:
Սիրիայի կառավարության կարծիքով` թուրքական զորքը Իդլիբի ապաէսկալացման վերջին խոչընդոտն է, քանի որ փաստացի աջակցում է Իդլիբի ապստամբներին: Սիրիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ թուրքերին օկուպանտ է անվանել և միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Դամասկոսին նրանց դեմ պայքարում։
Էրդողանի պահվածքը Ղրիմի և ախորժակը Սյունիքի հարցում. մինչև ուր կգնա ռուս-թուրքական լարումը