«Բաստիոն» շարժական առափնյա հականավային հրթիռային համալիրների դիվիզիոնը զորավարժություններ է անցկացրել Ղրիմի Օպուկ զորավարժարանում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մանևրումների ընթացքում զինվորականները հականավային հրթիռների արձակումներ են մշակել։
ԱԹՍ–ները տեղորոշել են խոցման հեռավոր սահմաններում պայմանական հակառակորդի նավերը, իսկ «Բաստիոնի» հաշվարկները թիրախների ուղղությամբ հրթիռներ են արձակել։ Որպես թիրախ հանդես են եկել երկու մեծ նավային թիրախ–վահանները։
Այնուհետև զինծառայողները պետք է հարվածի տակից համալիրը դուրս բերելու, ինչպես նոր, այնպես էլ կեղծ մեկնարկային դիրքերը փոխարինելու, զինելու և քողարկելու, ինչպես նաև պայմանական հրթիռային արձակմամբ զինամթերքի համալրման հետ կապված նորմատիվներ կատարեին։