Բաշար Ասադը մտադիր է բանակցություններ վարել թուրքական ընդդիմության առաջնորդի հետ

Սիրիայի հյուսիսում իրավիճակը թեժացել է։ Իդլիբի շրջանում թուրքական ռազմական ներկայության ուժեղացման ֆոնին Ասադը փորձում է բանակցություններ սկսել թուրքական ընդդիմության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական ընդդիմության առաջնորդ, Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին հրավիրել է Դամասկոս բանակցությունների։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով կուսակցության ներկայացուցիչ Բարըշ Յարկադաշին։
Էրդողանի պահվածքը Ղրիմի և ախորժակը Սյունիքի հարցում. մինչև ուր կգնա ռուս-թուրքական լարումը
«Քըլըչդարօղլուն մի քանի օր առաջ է ստացել առաջարկը։ Նա դեռ չի պատասխանել Ասադին։ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ևս մեկ համարձակ քայլ պետք է անի և քրդական խնդրի լուծման հետ միասին լուծի նաև Ասադի հետ կոնֆլիկտը։ Մենք փախստականներին կվերադարձնենք միայն Ասադի հետ հաշտվելու դեպքում», - ասել է Յարկադաշը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիա՝ 4000 հազար զինծառայող և 300 միավոր տեխնիկա: Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջել են դուրս բերել զորքը։
Թուրքական «Էնկան» դադարեցնում է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը. Թբիլիսին միջնորդի է դիմել