ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել ժամը 10։20-ի սահմաններում. Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռ. Աբրահամյանն իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով Ռ. Աբրահամյանը տեղում մահացել է։
Նրա դին ձորից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։