ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը Անկախության օրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համար հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից, տեղեկացնում է 168.am–ը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնների 10 րոպեի վարձակալությունն արժե 110․000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է նաև դրոնները գործարկող անձնակազմը, որոնց հյուրանոցային և այլ ծախսերը, ըստ աղբյուրի, նույնպես հոգացել է պատվիրատուն։
Հավելենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակն էր։ Տոնական գլխավոր միջոցառումը, որի անցկացումը միանշանակ չէր ընդունվել հասարակության կողմից, տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։
Այն եզրափակեց դրոնների շոուն, որի ընթացքում երկնքում հայտնվեցին Հայկ Նահապետի, Սասունցի Դավթի, Հայաստանի զինանշանի ու այլ պատկերներ։