Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում

Համառ ու անզիջում պայքարում մրցավարները նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որն առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակիչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, ¼ եզրափակիչում մրցել է Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ: Մենամարտն անցել է բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի վերջո, մրցավարները նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին:
Բրազիլացի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը: Եթե որոշումը չփոխվի, ապա կիսաեզրափակիչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտից հետո ադրբեջանցին հրաժարվել էր ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։
Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն