Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. Միրզոյան

Նյու Յորքում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։ Նյու Յորքում Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։
«Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նա հավելել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Բացի այդ, կողմերն ընդգծել են տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը։
Հավելենք, որ Միրզոյանը հանդիպել է նաև Լիտվայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ։
Ինչպես արդեն հայտնել էինք, նախարարը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։