ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Սամեդ Մարդանովը մահացել է պայթելով ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Դեպքը տեղի է ունեցել Ղազախի շրջանում Բալա Ջաֆարլի գյուղում։ Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ տղամարդը պայթել է Հայաստանին սահմանակից գյուղի տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ տրակտորով կանգնելով հակատանկային ականի վրա։
Հիշեցնենք, որ երեկ էլ Ադրբեջանի քաղաքացի Զաֆար Թաղաևն էր պայթել հակատանկային ականի վրա։ Նա էլ շինարարական աշխատանքներ էր կատարել էքսկավատորի վրա։ Միջադեպի հետևանքով տղամարդը վնասվածքներ էր ստացել ու հոսպիտալացվել։